Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2793797 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 6/1 հասցեի 1369.0քմ հողամասը պատկանում է քաղ. Գյուլուշ Նիկոլի Փոթեյանին (2/3 մասով), Արմեն Վիկտորի Թումանյանին (1/6 մասով) և Հրաչյա Վիկտորի Թումանյանին (1/6 մասով): Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված տնամերձ հողամասում առկա ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժղովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Այգեստան փողոցի թիվ 6/1 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված է բնակելի տուն՝ 273.5քմ ընդհանուր արտաքին մակերեսով: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 355550 /երեք հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Քաղ. Գյուլուշ Նիկոլի Փոթեյանի (ծնվ 09.04.1938թ.), Արմեն Վիկտորի Թումանյանի (ծնվ 01.05.1966թ.) և Հրաչյա Վիկտորի Թումանյանի (ծնվ 04.08.1971թ.) կողմից Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 6/1 հասցեի՝ իրենց սեփականությունը հանդիսացող 1369.0քմ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 273.5քմ ընդհանուր արտաքին մակերեսով, ճանաչել օրինական /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Պարտավորեցնել սեփականատերերին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 355550 /երեք հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 30-ի թիվ 130-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: