Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 135
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկեց, որ հաշվի առնելով 2024 և 2025 թվականներին Դիլիջան համայնքից ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում մի շարք մարզիկների և մարզիչների ձեռք բերած հաջողությունները, ովքեր  զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ, նրանց պարգևատրել շնորհակալագրերով և ցուցաբերել դրամական խրախուսում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1.Ստորև նշված մարզիկներին և մարզիչներին ցուցաբերել դրամական խրախուսում․

Կարեն Նվերի Թամամյան՝  ՀՀ առաջնություն, մարզաձև՝ բռնցքամարտ, 3-րդ հորիզոնական /30000 ՀՀ դրամ/, 

Գոռ Սասունի Ղամբարյան՝ ՀՀ առաջնություն, մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 3-րդ հորիզոնական /30000 ՀՀ դրամ/, 

Արայիկ Արտակի Խեմչյան՝ ՀՀ առաջնություն, ՌԴ Ուֆա քաղաքում կայացած առաջնության, Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք, մարզաձև՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, համապատասխանաբար 2-րդ, 3-րդ և առաջին հորիզոնականներ /50000 ՀՀ դրամ/, 

Մուշեղ Հարությունի Անանյան՝ ՀՀ առաջնություն, մարզաձև՝ սեղանի թենիս, 2-րդ հորիզոնական /40000 ՀՀ դրամ/, 

Արթուր Օնիկի Թադևոսյան՝ Լեհաստանի Հանրապետության Պուլավի քաղաքում կայացած ԲՈՒԴՈ-ՇԻՆ մարտարվեստի ֆուդոկան կարատեի 8-11 տարեկանների աշխարհի առաջնությունում առաջին հորիզոնական /50000 ՀՀ դրամ/, 

Արթուր Թաթուլի Հովակիմյան՝ բռնցքամարտի մարզիչ /40000 ՀՀ դրամ/,

Սասուն Սեյրանի Ղամբարյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ /40000 ՀՀ դրամ/, 

Արտակ Արմենի Աղաջանյան՝ սեղանի թենիսի մարզիչ /40000 ՀՀ դրամ/, 

Արթուր Արտաշեսի Սիմոնյան՝ կարատեի մարզիչ /40000 ՀՀ դրամ/։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner