Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մարտի 11-ի թիվ 353-Ա որոշմամբ, 2024թ. ապրիլի 11-ին կառուցապատման իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1256․7քմ հողամասը / ԼՈՏ-1(ՔԿ-24), ք.Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 50/1 /, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, 175938 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 175938 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48 տան բնակիչ Էդմոնդ Մանուկյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1256․7քմ հողամասը / ԼՈՏ-1(ՔԿ-24), ք.Դիլիջան, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 50/1, հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման նպատակով, մինչև 2050թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Դիլիջան քաղաքի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 48 տան բնակիչ Էդմոնդ Մանուկյանին: Հողամասի տարեկան վճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 175938 դրամ:
2. Կնքել հողի կառուցապատման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Էդմոնդ Մանուկյանին.
1) Հողամասի կառուցապատումն իրականացնել Դիլիջանի համայնքապետարանի կողմից տրված 11.04.2024թ. թիվ 1 (ՔԿ-24) ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն:
2) Դիլիջանի համայնքապետարանի 900405051682 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վճարը, այն է` 175938 /հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսունութ/ դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 8797 /ութ հազար յոթ հարյուր իննսունյոթ/ դրամ նախավճարը ներառվում է տարեկան վճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: