Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լազար Մուկուչյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 13-րդ փողոց, 9-րդ նրբ․, թիվ 4 հասցեի 0.0385հա մակերեսով անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1․Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 13-րդ փողոց, 9-րդ նրբ․, թիվ 4 հասցեի 0.0385հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել նոր հասցե ՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թեղուտ գյուղ, 3-րդ փողոց, թիվ 44/1:
2․Պարտավորեցնել քաղ. Լազար Մուկուչյանին.
1)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորոգրման պահից։