Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 528
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2012 թվականի N 528

ՔԱՂ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի 2012թ. սեպտեմբերի 25-ի թիվ 433-Ա որոշմամբ 2012թ. հոկտեմբերի 26-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, «Բնակավայրերի հողերից» 300.0քմ հողամաս /Լոտ-40(ՔՀ-12), Արցախի փողոց թիվ 1/1 / անհատական բնակելի տան կառուցման նպատակով,  750000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 900000 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 79 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ Հարություն Ռոբերտի Գաբրիելյանը, որի մասին աճուրդային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67, 68 և 70 հոդվածների պահանջները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի 2-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջանի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող, «Բնակավայրերի հողերի» Արցախի փողոցի թիվ 1/1 հասցեի 300.0քմ մակերեսով հողամասը, անհատական բնակելի տան կառուցման նպատակով, օտարել Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 79 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ Հարություն Ռոբերտի Գաբրիելյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Հարություն Գաբրիելյանին.
1) Դիլիջանի քաղաքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 900000 դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 37500 դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2011թ. հոկտեմբերի 28-ի թիվ 208-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner