Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 637
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2018 թվականի N 637

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-1112-0001 ԵՎ 11-003-0257-0001 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ /63.52ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  հողամասերի  ընթացիկ  հաշվառման  և  հողային  հաշվեկշռի  կազմման  նպատակով, Դիլիջանի  համայնքապետարանի  քաղաքաշինության  և  հողօգտագործման հարցերի հանձնաժողովը  առաջարկություն  է  ներկայացրել  համայնքի ղեկավարին  Դիլիջան  համայնքի  վարչական  սահմաններում  ընդգրկված,  11-003-1112-0001 և 11-003-0257-0001 ծածկագրերով հողամասերի մի մասի` 63.52քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել  համայնքի  սեփականության  իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:  Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 63.52քմ հողամասի մի մասը/43.18 քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «ընդհանուր օգտագործման հողեր», մյուս մասը/20.34քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր» :
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի  պահանջներով`

1. Դիլիջան  համայնքի  վարչական  սահմաններում  ընդգրկված, Բնակավայրերի հողերի 11-003-1112-0001 և 11-003-0257-0001 ծածկագրերով հողամասերի մի մասին ՝ 63.52քմ մակերեսով հողամասին տալ հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, 1-ին փողոց թիվ 2/1 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2. Նշված 43.18քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3. Դիմել  Հայաստանի Հանրապետության  կառավարությանն  առընթեր  անշարժ  գույքի  կադաստր  պետական  կոմիտեի   սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի  կադաստրային քարտեզի 11-003-1112-0001 և 11-003-0257-0001 ծածկագրերով հողամասերի մի մասի, 63.52քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner