Այսօր: Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1443
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 52
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2020 թվականի N 52

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Հաղարծին բնակավայրում արտակարգ իրավիճակների՝ սողանքի հետևանքով վթարված խմելու ջրի ակունքի վերականգնման  և ջրագծի կառուցման  աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3000000 (երեք միլիոն ) ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը  1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: 
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝  համայնքի ավագանին որոշում է.     

1.     Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/  ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ.

2.     Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեով նախատեսված ծախսերը «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ»   ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից հոդված 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ)-1230000(մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ  դրամ. 4264(Տրանսպորտային նյութեր)- 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար)ՀՀ  դրամ:

3.    Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 1500000(մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» հոդված 4269(Հատուկ նպատակային այլ նյութեր):


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner