Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 177
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 ապրիլի 2018 թվականի N 177

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ 2.22053ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՂ. ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, ի դմես՝ ինստիտուտի փոխտնօրեն Ա.Հ. Հովսեփյանի, Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի հարակից տարածքում ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 5.4 հա մակերեսով հողամասի մի մասի՝ 2.22053 հա հողամասի նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը դադարեցնելու և վերջինս վարձակալության իրավունքով քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին, որպես փորձակայանի տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր տրամադրելու խնդրանքով:
Համայնքի ավագանին 2018թ. մարտի 22-ի թիվ 48-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 2.22053հա հողամասը 444106 /չորս հարյուր քառասունչորս հազար հարյուր վեց/ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով, մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով փորձակայանի տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 2.22053քմ հողամասը հանդիսանում է Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոցի, թիվ 22 հասցեի 2.82053հա հողամասի մի մասը: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 16012018-11-0011/: Վերջինս գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում, ընդգրկված է Հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում, որպես բնապահպանական հողեր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205, 207 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44 կետի դ) ենթակետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 5.4հա հողամասից 2.22053հա հողամասի /որը հանդիսանում է Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոցի, թիվ 22 հասցեի 2.82053հա հողամասի մի մասը/  նկատմամբ ինստիտուտի օգտագործման իրավունքը:
2. Դիլիջան քաղաքի, Պարզ լճի փողոցի, թիվ 22 հասցեի 2.82053հա հողամասի մի մասը՝ 2.22053հա մակերեսով հողամասը 444106 /չորս հարյուր քառասունչորս հազար հարյուր վեց/ դրամ տարեկան վարձավճարով, մինչև  2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել փորձակայանի տարածքում տեղակայված լաբորատորիայի շենքի սեփականատեր քաղաքացի Խաչատուր Ստեփանի Մայրապետյանին և վերջինիս հետ կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Խաչատուր Մայրապետյանին.
1) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 30-ի թիվ 130-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner