Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանում 2020թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում:
   Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի   7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 

1.       Դիլիջան համայնքում  2020թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու    համար համայնքի 2020թ. բյուջեի վարչական   մասից «Ընտանիքի անդամներ և զավակներ»/բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ հատկացնել 5000000 դրամ:
2.         Գումարները տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, նորածին երեխային 20000 դրամ,  ընտանիքի մյուս  երեխաներին ՝ յուրաքանչյուրին 10000-ական դրամ գումարի չափով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ավագանու անդամ Գառնիկ Դավթյանը առաջարկեց  նորածին երեխաների համար  10000 դրամի փոխարեն տրամադրել 20000 դրամ: Առաջարկությունն ընդունվեց /կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0/:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner