Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3062
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքում  գործող «Հույսի Կամուրջ»  հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար  համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում:
   Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.

   Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը  և  «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպությանը  ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար ` համայնքի 2020թ.  բյուջեի վարչական   մասից «Սոցիալական հատուկ արտոնություններ»/բաժին 10, խումբ 07, դաս 01, հոդված 4639/ հատկացնել  480000 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

<<Հույսի կամուրջ>> ՀԿ ԴԻլիջանի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը ներկայացրեց կազմակերպության գործառույթները,  շրջանակները, շահառուների թիվը, ֆինանսավորման աղբյուրները: Նա  ներկա պահին շատ կարևորեց համայնքի օգնությունը կազմակերպությանը, նշելով, որ 2020թվականից այլևս դադարեցվել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից  ֆինանսավորումը, որն էլ  բավականին դժվարություններ է առաջացրել կազմակերպության գործառույթների իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպման աշխատանքներում:

Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner