Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԴԻԼԻՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների 2024 թվականի ուսման վարձավճարների նկատմանբ զեղչեր սահմանելու մասին /Վարձավճարները սահմանվել են Դիլիջան համայնքի ավագանու 01.12.2023թ․ թիվ 530-Ն որոշումով/։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2024 թվականի համար սահմանել զեղչեր` 

    1) Միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտության համար  սահմանել զեղչ՝ ուսման վարձավճարի 30% -ի չափով,

    2)  Միակողմանի ծնողազուրկ երեխաների  համար, ինչպես նաև  միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` ուսման վարձավճարի 50 %-ի չափով,

  3) Երկկողմանի ծնողազուրկ, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների և /կամ/ ազատամարտիկների երեխաներին ազատել ուսման վարձավճարից,

    4) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner