Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 484
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 484

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 170 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2023թ․ հուլիսի 20-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը /որը պատկանել է Արտուշ Թադևոսի Մարկոսյանին/ պատկանում է քաղաքացիներ Գևորգ Դարվինի Մարկոսյանին և Գայանե Դարվինի Մարկոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 242.1քմ, որը ընդհանուր բաժնային սեփականություն է և 304.9քմ ընդհանուր բակ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

1.Հաստատել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 242.1քմ ընդհանուր բաժնային սեփականության և 304.9քմ ընդհանուր բակի մակերեսով, քաղաքացիներ Գևորգ Դարվինի Մարկոսյանի (ծնված 09.02.1965թ.) և Գայանե Դարվինի Մարկոսյանի (ծնված 08.06.1970թ.) սեփականության իրավունքով:
2.Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 170 հասցեի /242.1քմ ընդհանուր բաժնային սեփականություն և 304.9քմ ընդհանուր բակ/ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց թիվ 170/3:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner