Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 222
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 222

ԱՐԱՅԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արայիկ Եղիշեի Սարգսյանը, իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 1-ին փողոց, 10-րդ փակուղի թիվ 17 հասցեի հասարակական շինության առաջին հարկի գործառնական նշանակությունը  փոփոխելու  խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկությու է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 1-ին փողոց, 10-րդ փակուղի թիվ 17 հասցեի հասարակական շինության առաջին հարկի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի, քանի որ վերոհիշյալ շինության առաջին հարկը փաստացի օգտագործվում է որպես բնակելի տուն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. Փետրվարի 2-ի թիվ 88, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Արայիկ Եղիշեի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 1-ին փողոց, 10-րդ փակուղի թիվ 17 հասցեի հասարակական շինության առաջին հարկի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի ըստ կից ներկայացրած հատակագծի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 05042019-11-0027):
2. Պարտավորեցնել  քաղ. Արայիկ Սարգսյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու  նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner