Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 411
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 411

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿՑԱԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 24042019-11-0031 վկայականի՝ Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 4-րդ փողոցի թիվ 10/1 հասցեի բնակելի տունը և սպասարկման 2650.0քմ հողամասը պատկանում է Վարազդատ Արամայիսի Բուդուրյանին և Թինա Վաչիկի Քյասինյանին: Վերջիններս դիմել են Դիլիջան համայնքի ղեկավարին նշված հողամասում առկա բնակելի տան և անասնաշենքի ինքնակամ կցակառուցումները և ձևափոխությունները օրինականացնելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Հովք գյուղի  4-րդ փողոցի թիվ 10/1 հասցեի բնակելի տանը և անասնագոմում առկա են ինքնակամ ձևափոխություններ՝ ինքնակամ բացված 5 դուռ, 2 պատուհան, 10.56քմ արտաքին մակերեսով անասնաշենքի և 31.73քմ արտաքին մակերեսով բնակելի տան կցակառուցումներ /կցվում է հատակագիծը/:
   Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ ձևափոխությունները և կցակառուցումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է  21688 /քսանմեկ հազար վեց հարյուր ութսունութ/ դրամ:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Քաղ. Վարազդատ Արամայիսի Բուդուրյանի (ծնված 27.10.1983թ.) և Թինա Վաչիկի Քյասինյանի (ծնված 23.05.1980թ.) կողմից Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 4-րդ փողոցի թիվ 10/1 հասցեի՝ իրենց սեփականությունը հանդիսացող բնակելի տան և անասնաշենքի առկա ինքնակամ ձևափոխությունները՝ ինքնակամ բացված 5 դուռ, 2 պատուհան, 10.56քմ արտաքին մակերեսով անասնաշենքի և 31.73քմ արտաքին մակերեսով բնակելի տան կցակառուցումները ճանաչել օրինական: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է  21688 դրամ /կցվում է հատակագիծը/:
2. Պարտավորեցնել սեփականատերերին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 21688 /քսանմեկ հազար վեց հարյուր ութսունութ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner