Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել ՀՀ Կենտրոնական բանկը՝ ի դեմս իրավաբանական վարչության իրավական սպասարկման բաժնի իրավախորհրդատու Գոռ Սողոմոնյանի, Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 1-ին նրբ. թիվ 3/64 հասցեի հողամասից առանձնացվող 132.7քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. ՀՀ Կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 1-ին նրբ. թիվ 3/64 հասցեի հողամասից առանձնացվող 132.7քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց, 1-ին նրբ. թիվ 3/120, մնացած 50.3քմ հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց, 1-ին նրբ. թիվ 3/121, մնացած 26.7քմ հողամասը /համաձայն կից հատակագծի/ թողնել նախկին՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց, 1-ին նրբ. թիվ 3/64 հասցեով:
2. ՀՀ Կենտրոնական բանկին առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: