Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 121
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2018 թվականի N 121

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ <<ՌՈՏՈՆԴՈ>> ՍՐՃԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՔԱՂ. ԺՈՐԱ ՍԱԳԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 114.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ժորա Աշոտի Սագարյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում, իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 114.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020738, տրված 25.04.2004թ., Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը տրամադրված է Ժորա Սագարյանին վարձակալության իրավունքով: Համաձայն Դիլիջանի համայնքի և քաղ. Ժորա Սագարյանի միջև 2004թ. ապրիլի 20-ին կնքված հողամասի վարձակալության թիվ ՀՎ-026 պայմանագրի 4.7 կետի՝ հողամասի ուղղակի վաճառքի դեպքում վարձակալն ունի այն գնելու նախապատվության իրավունք: Նշված 114.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 218196 /երկու հարյուր տասնութ հազար հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Ժորա Սագարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի <<Ռոտոնդո>> սրճարանին հարակից տարածքում գտնվող 114.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 218196 /երկու հարյուր տասնութ հազար հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով, քաղ. Ժորա Սագարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner