Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Կարինե Անանյան Վազգենի», «Էպիկուր Դիլի», «Իմիջ Մ․ Գ․», «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերությունների և «Դիլիջան Առողջարան» ՓԲ ընկերության դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Կարինե Անանյան Վազգենի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն  01.07.2025-31.12.2025թ-ի համար։
2․Բավարարել «Էպիկուր Դիլի» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
3.Բավարարել «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.11.2025-30.11.2025թ-ի համար։
4.Բավարարել «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.11.2025-30.11.2025թ-ի համար։
5.Բավարարել «Դիլիջան Առողջարան» ՓԲ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն 01.09.2025-31.12.2025թ-ի համար։
6․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջան համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 17–ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի։
7․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1–ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։