Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերի 25-ի թիվ 448-Ա որոշմամբ 2020թ. հոկտեմբերի 26-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 124.0քմ հողամաս /Լոտ-30(ՔՀ-20)/, Դիլիջան քաղաք, Շարամբեյան փողոց թիվ 40/7 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 310000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 341000 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 25 հասցեի բնակիչ Ռազմիկ Բալինյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 7 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 7 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի Շարամբեյան փողոց թիվ 40/7 հասցեի 124.0քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի Կամարինի փողոց թիվ 25 հասցեի բնակիչ Ռազմիկ Բալինյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Ռազմիկ Բալինյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 341000 /երեք հարյուր քառասունմեկ հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 15500 /տասնհինգ հազար հինգ հարյուր/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: