Դիլիջան համայնքին վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով գումար է հատկացվել Հաղարծին բնակավայրում արտակարգ իրավիճակների՝ սողանքի հետևանքով վթարված խմելու ջրի ակունքի վերականգնման  և ջրագծի կառուցման  աշխատանքների համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3000000 (երեք միլիոն ) ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը  1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:   Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝  համայնքի ավագանին որոշում է.      1.     Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի եկամուտները /Վարձատրվող հասարակական աշխատանքներ/  ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ. 
2.     Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեով նախատեսված ծախսերը «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ»   ավելացնել 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որից հոդված 4111(Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ)-1230000(մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ  դրամ. 4264(Տրանսպորտային նյութեր)- 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար)ՀՀ  դրամ: 
3.    Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 1500000(մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ «10-07-01 Սոցիալական հատուկ արտոնություններ» հոդված 4269(Հատուկ նպատակային այլ նյութեր):  |