Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1527
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 143
 

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

<<ԱՍԵԹ ՔՈՆԹՐՈԼ ՔԱՄՓՆԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 23/2 ՀԱՍՑԵԻ 0.064ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2 հասցեի 0.064հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 27062018-11-0013, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2 հասցեի 0.064հա հողամասի վարձակալ է հանդիսանում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված 0.064հա հողամասը չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2 հասցեում գտնվող 0.064հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 1224960 /միլիոն երկու հարյուր քսանչորս հազար իննը հարյուր վաթսուն/ դրամ արժեքով օտարել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/2 հասցեում գտնվող 0.064հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 1224960 /միլիոն երկու հարյուր քսանչորս հազար իննը հարյուր վաթսուն/ դրամ արժեքով, <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկության արդյունքում՝ կողմ-0, դեմ-8, ձեռնպահ-1, որոշում չընդունվեց:

Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner