|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2025 թվականի N 646 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/5 ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/6 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահե Ղուշչյանի, Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 0.42378հա և Արցախի փողոց թիվ 1/6 հասցեի 0.03251հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.45629հա հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով` 1.Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 0.42378հա և Արցախի փողոց թիվ 1/6 հասցեի 0.03251հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.45629հա հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց թիվ 1/5 հասցեով: 2.«ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|