Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2879
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 649
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2019 թվականի N 649

<<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 23.37504ՀԱ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 578-Ա որոշմամբ, 2019թ. հոկտեմբերի 18-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 23.37504հա մակերեսով, 11-042-0865-0002 ծածկագրով հողամասը որպես խոտհարք /ԼՈՏ-14(Վ-19), գ.Հաղարծին/, 25 տարի ժամկետով, 128563 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 134991 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամը /ք.Երևան, Մաշտոցի 5ա, բն. 11, տնօրեն՝ Մարսել Կևորկյան/, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 23.37504հա մակերեսով, 11-042-0865-0002 ծածկագրով հողամասը որպես խոտհարք, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի տրամադրել <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 134991 /հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր իննսունմեկ/ դրամ:
2. Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. <<ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ>> զարգացման հիմնադրամին առաջադրել հետևյալ պայմանները.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 134991 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 6428 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner