Դիլիջան համայնքի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք հայտ են ներկայացրել համայնքապետարան` իրենց սեփական ձեռնարկատիրական օբյեկտներում հանրային սննդի կազմակերպման և իրացման, բացօթյա առևտրի կազմակերպման, ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն ստանալու համար:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ սահմանված կարգը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով`
1. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքներ և ծխախոտի արտադրանք վաճառելու թույլտվություն 01 հունվարի 2020-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-Մուրադ Սարգսյան անհատ ձեռնարկատեր:
2. Բավարարել հայտը և տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01 ապրիլի 2020թ.-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-<<Սուրեն Աղաջանյան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
3. Բավարարել հայտերը և տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01 հուլիսի 2020թ.-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-<<Վառդո Գռուպ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-Հովիկ Մարտիրոսյան անհատ ձեռնարկատեր
-Վիգեն Զարգարյան անհատ ձեռնարկատեր:
4. Բավարարել հայտերը և տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն 01 հունվարի 2020թ.-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-Ալիս Փենեսյան անհատ ձեռնարկատեր
-Ասյա Ավետիսյան անհատ ձեռնարկատեր:
5. Բավարարել հայտերը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հուլիսի 2020-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
--<<Վառդո Գռուպ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
-Հովիկ Մարտիրոսյան անհատ ձեռնարկատեր
-Վիգեն Զարգարյան անհատ ձեռնարկատեր:
6. Բավարարել հայտերը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 հունվարի 2020-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-Ալիս Փենեսյան անհատ ձեռնարկատեր
-Ասյա Ավետիսյան անհատ ձեռնարկատեր:
7. Բավարարել հայտը և տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01 ապրիլի 2020-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-<<Սուրեն Աղաջանյան>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
8. Բավարարել հայտը և տալ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն 01 հուլիսի 2020-31 դեկտեմբերի 2020թ. ժամանակահատվածի համար
-Լիանա Սիրականյան անհատ ձեռնարկատեր:
9. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին.
տուրքի գանձումները կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: