Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2949
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 147
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (+374 268) 2-25-85, dilijan1@yahoo.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2019 թվականի N 147

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդված 5-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 1/փ-72 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը` (այսուհետ` Գլխավոր հատակագիծ) համաձայն հավելվածի:
2. Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի <<Փիշիկ>> հանդամասում գտնվող նախկին հակատուբերկուլյոզային առողջարանի ջրի մղման կայանի և կից էլ.ենթակայանի սպասարկման 191.4քմ մակերեսով 11-003-0648-0002 ծածկագրով հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես <<էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր>>, ըստ գործառնական նշանակությունը՝ <<կոմունալ ենթակառուցվածքների հողեր>>.
3. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունները ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի N 1723-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
 
 
 

Կողմ -8

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -1

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner