Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով` Դիլիջան համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝
1.Հաստատել Դիլիջան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Ընդունել ի գիտություն, որ՝
1)Դիլիջան համայնքի 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,
2)Դիլիջան համայնքի 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն համայնքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները։
3.Հանձնարարել Դիլիջան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝
1)2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
2)սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:
4.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: