Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ միջնակարգ դպրոցների, Մոնթե մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար:
ՏԱՐԻՔԸ՝ 18 և բարձր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խմբակավարը դասավանդումը իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական 6 դասաժամով, բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբակավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։
-
ՏՏ ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
-
Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
-
Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։
-
Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։
-
Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի, որպես առավելություն։
-
Կազմակերպչական ուժեղ հմտություններ։
-
Պատասխանատվություն և ճշտապահություն։
-
Ունենալ ցանկություն և ժամանակ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։
-
Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։
-
Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։
-
Կիսվել գիտելիքներով և հմտություններով Արմաթի մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն)։
-
Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
-
Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները համաձայն Արմաթի մեթոդաբանությանը։
-
Լինել ակտիվ Արմաթի համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։
-
Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
-
Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։
ԱՐՄԱԹ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը:
Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։
Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է:
ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: