Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մրցույթ՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/10/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/10/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:

 Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի հոկտեմբերի 28-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։

  1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները

1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի (այսուհետ՝ Գույք) տվյալների  մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ
link:https://docdro.id/1OczflA

1․2 Մրցույթին մասնակցելու և գնային առաջարկի հայտը (այսուհետ՝ Հայտ) և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ  

link:https://drive.google.com/file/d/1KfUSwk8EATF1LX5zxl8plSZUa6h2LoaE/view?usp=sharing

2. Մրցույթի կարգը և պայմանները

2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ինկարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

link: https://docdro.id/kYmbL3q

2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Հայտը և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ՝ ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև հոկտեմբերի 25-ը, ժամը 17․00-ն։

2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, կամ 012 528516  հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru, h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:

2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։

2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

            • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան»  հիմնադրամ,
• «տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ  իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):

 

Ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթը:

3. Մրցույթի արդյունքների ամփոփում

3.1 Տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:

3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:

3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին:

 

3.4 Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը:

4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները

4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է ԳնորդըԳնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ`«Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/հ 2470100531030000, 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։

4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը  ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։

 

 

Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner