Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.04.24 Հանդիպում «ԻՆՈ ԻՋԵՎԱՆ» կենտրոնում ՝ տեղական արտադրողների հետ

📌Ապրիլի 19-ին ժամը 10:00-ին՝ Իջևանում վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը  «ԻՆՈ ԻՋԵՎԱՆ» կենտրոնում կազմակերպում է հանդիպում տեղական արտադրողների հետ:

 🖇  Մասնակցության համար պարտադիր է, որպեսզի արտադրողները նախապես գրանցվեն այս հղումով` https://forms.gle/pygivtpapcncxfri8

02.04.24 Ապրիլի 12, 13, 14 ժամը՝ 11:00-20:00 Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում
«LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդերի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց:Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին եւ առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:Ներկայացված են լինելու՝-Գյուղատնտեսական սարքավորումներ-Արևային պանելներ-Տրանսպորտային միջոցներ-Շինարարական տեխնիկա-Արդյունաբերական սարքավորումներ-Արտադրական սարքավորումներ-HoReCa մատակարարներ-IT և ինովացիոն սարքավորումներ-Բժշկական սարքավորումներ-Օդափոխության ... Մանրամասն
22.03.24 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝

1) աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար.

2) խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում.

 3) երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ աջակցելով հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին երեխա ունենալու հարցում։

Մանրամասները տեսնել՝  Բեռնավորումներ (dilijancity.am)

21.03.24 Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիր
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը»՝ համաձայն հավելվածի։2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ... Մանրամասն
21.03.24 «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
 I.        Ինչ է թունաքիմիկատը1.    Թունաքիմիկատը  թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:II.        Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից2.   Թունաքիմիկատներգնելիս՝1)    Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, ... Մանրամասն
12.03.24 Հանրային լսում
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2024թ ապրիլի 10-ին, ժամը 12:00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի վարչական շենքում (գ. Գոշ,Մ.Գոշի փողոց, 7-րդ փկղ. 2) տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի կողմից նախաձեռնված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում խմելու ջրագծերի հիմնանորոգման և ջրաչափերի տեղադրման աշխատանքների վերաբերյալ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետ, 1-ին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ... Մանրամասն
04.03.24 Ուշադրությո՛ւն
Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը, նորարարական լուծումները, միջազգային գործընկերների (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, Ավստրիական զարգացման գործակալություն) հետ համատեղ մշակել է ֆինանսական կանխատեսումների և հաշվարկների գործիքներ՝ բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի մի շարք ուղղությունների (ոչխարաբուծություն, մեղվապահություն, անասնապահություն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խաղողագործություն և այլն) համար որոնց միջոցով օգտագործողին հնարավորություն է տրվում ներմուծել մուտքային տեղեկատվությունը և ստանալ տնտեսությանն առնչվող հիմնական գործառնական ծախսերի ու ակնկալվող եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ։Վերոնշյալ գործիքակազմին ... Մանրամասն
27.12.23 Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում դեկտեմբերի 28-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Վասիլևի, Մխիթարյան, Շահումյան, Ուսանողական, Օրջոնիկիձեի, Կամարինի, Աթարբեկյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner