2019 թվականի ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Հաղարծին» և «ԹԵղուտ» բնակավայրերում կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտեր։ Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի Դիլիջանի համայնքապետարանի պարտավորությունը որպես համաֆինանսավորվող գումար կազմել է 6400000 ՀՀ դրամ (վեց միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, որը մինչ օրս չի կատարվել։ Ելնելով անհրաժեշտությունից Դիլիջան համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասում պետք է կատարել փոփոխություն։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից կառուցված ֆուտբոլի խաղադաշտերի համաֆինասավորման գործընթացին։
2. Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել համապապատասխան փոփոխությունները և վճարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։