Այսօր: Կիրակի, 1 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1071
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2024 թվականի N 1071

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 38/13 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 5715.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանի` ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի հասարակական նշանակության շենք-շինությունների գործառնական նշանակությունը որպես արտադրական նշանակության փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ եթե կառույցի գործառնական նշանակության նախատեսվող փոփոխության համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, սակայն անհրաժեշտություն է առաջանում փոփոխել հողամասի գործառնական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառնական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է հողամասի նպատակային կամ գործառնական նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:
Հանձաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 13082024-11-0094 վկայականի /տրված 13.08.2024թ./, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ հողամասը, ըստ նպատակային նշանակության, հանդիսանում է Բնակավայրերի հող, ըստ գործառնական նշանակության՝ հասարակական կառուցապատման: Համաձայն Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի՝ նշված հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գոտում:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթին, մասնավորապես՝ նշված 5715.0քմ մակերեսով հողամասը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, ըստ գործառնական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հող:
Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի դրույթները  և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

1. <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 38/13 հասցեի շենք-շինությունների սպասարկման 5715.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթին, մասնավորապես՝ նշված 5715.0քմ մակերեսով հողամասը, ըստ նպատակային նշանակության, դիտարկել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, ըստ գործառնական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հող:
2. <<Հաղարծին>> փակ բաժնետիրական ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու  նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner