|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N 466-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՏՈՆԴԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵԻ 320.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղ․ Արծրուն Արտաշեսի Չիլինգարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ռոտոնդայի փողոց թիվ 6 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 399.0քմ հողամասին կից գտնվող / Ռոտոնդայի փողոց թիվ 6/1 հասցեի/ 320.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 320.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ռոտոնդայի փողոց թիվ 6 հասցեի 320.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2186976 /երկու միլիոն հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Արծրուն Արտաշեսի Չիլինգարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Ռոտոնդայի փողոց թիվ 6/1 հասցեի 320.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2186976 /երկու միլիոն հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Արծրուն Արտաշեսի Չիլինգարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -15 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|