Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 24-ի թիվ 658-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց, թիվ 79/5 հասցեի 47․5քմ հողամասում, քաղ. Վահրամ Հովհաննեսի Փամբուխչյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 52․78քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06082025-11-0018/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վահրամ Փամբուխչյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 969-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Վահրամ Հովհաննեսի Փամբուխչյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց, թիվ 79/5 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 52․78քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 47․5քմ հողամասը, համապատասխանաբար, 122239 դրամ և 324630 դրամ արժեքներով օտարել քաղ. Վահրամ Հովհաննեսի Փամբուխչյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վահրամ Փամբուխչյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 324630 /երեք հարյուր քսանչորս հազար վեց հարյուր երեսուն/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 122239 /հարյուր քսաներկու հազար երկու հարյուր երեսունինը/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: