Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վերգուշ Բաբկենի Ստեփանյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում, առևտրի սրահ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, մինչև 20.0քմ մակերեսով հողամաս իրեն տրամադրելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի, 11-042-0097-0034 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել քաղ. Վերգուշ Ստեփանյանին:
Հանձնաժողովը նշում է, որ նշված 20.0քմ հողամասը, ըստ հողի նպատակային նշանակության, գտնվում է համայնքի <<Բնակավայրերի հողերի>> կազմում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /սեփականության վկայական 15112018-11-0041/:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի, 11-042-0097-0034 ծածկագրով, 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով քաղ. Վերգուշ Բաբկենի Ստեփանյանին տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 62/4 հասցեի 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: