Դիլիջանի համայնքապետին է դիմել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33 բնակարանի վարձակալ Հրաչիկ Առաքելյանը՝ վերոհիշյալ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով իրեն տրամադրելու խնդրանքով: Համայնքապետարանում առկա է նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կենտրոնական բնակկենցաղային հանձնաժողովի նախագահի կողմից 26.10.2007թ. ուղարկված գրությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ,,Բնակելի տարածություններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին,, 01.10.2007թ. թիվ 1149 հրամանը, որին կցված ցանկում ընդգրկված է նաև վարձակալ Հրաչիկ Առաքելյանը:
Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33, երկու սենյականոց բնակարանը, անհատույց սեփականության իրավունքով, վարձակալին տրամադրելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշման 16 - րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Շամախյան փողոցի թիվ 3Ա շենքի թիվ 33, երկու սենյականոց՝ 63,6 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: