|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2018 թվականի N 63 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ 2-ՐԴ ՀԱՐԿԻ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 2-րդ հարկի բաց պատշգամբը «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման հանձնելու մասին հարցը: Դիմելով համայնքի ղեկավարին կազմակերպությունը հայտնել է, որ մինչև այժմ չունի գրասենյակ և տվյալ տարածքում իրենց կողմից կիրականացվեն վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 2-րդ հարկի բաց պատշգամբը՝ «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման հանձնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|