Համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 77 շենք 12 բնակարան հասցեի բնակիչ Դուշիկ Բաբաջանյանը, գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով: Համաձայն համայնքապետարանի բազայի՝ 09.07.2018թ. դրությամբ Դուշիկ Բաբաջանյանի /մեքենան ձևակերպված է Սուսան Հարությունյանի անվամբ/ գույքահարկի տույժը կազմում է 37575 դրամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 77 շենք 12 բնակարան հասցեի բնակիչ Դուշիկ Բաբաջանյանի գույքահարկի տույժի արտոնություն` նրան ազատել 09.07.2018թ. դրությամբ առաջացած գույքահարկի 37575 դրամ տույժից: