|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մայիսի 2016 թվականի N 62 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 21/2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի քաղաքապետի 2016թ. մայիսի 16-ի թիվ 114-Ա որոշմամբ առաջարկվել է Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 21/2 հասցեի 1220.0քմ հողամասը ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում: Նշված 1220.0քմ հողամասից 987.1քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 21/2 հասցեի 1220.0քմ հողամասի մի մասը՝ 987.1քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում, որպես <<Բնակավայրերի հողերի>> բնակելի կառուցապատման հող: |
Կողմ -12 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|