Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ժիրայր Կամսարի Աբրահամյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 2052131, տրված 01.02.2018թ./ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող այլ համարժեք հողամասի հետ փոխանակելու խնդրանքով: Քաղ. Ժիրայր Աբրահամյանը համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ հողամասը /սեփականության վկայական՝ թիվ 2795293, տրված 21.06.2010թ./ որպես համարժեք հողամաս փոխանակելու վերաբերյալ Դիլիջանի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել քաղ. Ժիրայր Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ հողամասը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին առաջարկությունը՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 71 հոդվածի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով ՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Տիգրան Պետրոսյան փողոցի 3-րդ նրբ. թիվ 15 հասցեի 746.0քմ հողամասը փոխանակության միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Ընդ որում, որպես փոխանակվող գույք է հանդիսանում քաղ. Ժիրայր Աբրահամյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի, Անդրանիկի փողոցի 4-րդ նրբ. թիվ 2 հասցեի 798.0քմ համարժեք հողամասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: