|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2019 թվականի N 173 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
2019թ․ նոյեմբերի 28-ին «Հայաստան»> համահայկական հիմնադրամը կանցկացնի «Հեռուստամարաթոն-2019»-ը, որի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի մասնակցությունը հեռուստամարաթոնին ապահովելու նպատակով Դիլիջանի համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի 01-06-01 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4639» (այլ ընթացիկ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածից հատկացնել 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: |
Կողմ -6 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -1 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Ձեռնպահ -1 ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|