Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. «Հայաստանի ավագանիների ասոցացիա» հասարակական կազմակերպությանը Դիլիջան համայնքի կողմից աջակցություն ցուցաբերելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
2. Դիլիջան համայնքի 2017թ.բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու 2017թվականի փետրվարի 9-ի թիվ 24-Ն որոշման հավելվածումլ րացում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
4. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19/12 հասցեի 300.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
5. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 1727.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան