Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լիլիթ Խաչատուրի Քեռյանի լիազ. անձ Սամվել Ստեփանի Քեռյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 56/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 400.0քմ հողամասին կից գտնվող /Հովսեփյան փողոցի թիվ 56/4 հասցեի/ 395.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 395.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 56/4 հասցեիի 395.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 490590 /չորս հարյուր իննսուն հազար հինգ հարյուր իննսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Լիլիթ Քեռյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 56/4 հասցեի 395.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 490590 /չորս հարյուր իննսուն հազար հինգ հարյուր իննսուն/ դրամ արժեքով, քաղ. Լիլիթ Քեռյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: