|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունիսի 2016 թվականի N 71 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԽԱՉԱՐՁԱՆ ԳՅՈՒՂԻ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 11-036-0202-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2016թ. մարտի 29-ի թիվ 17 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Խաչարձան գյուղի 0.1հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-036-0202-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի /ըստ հողատեսքի՝ արոտ/ նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման /հողամասի հատակագիծը կցվում է/: 2. <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -11 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|