|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2016 թվականի N 36 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ>> 10142.1ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 3 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2016թ. մարտի 10-ի թիվ 51-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 10142.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 20-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 10142.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրել և հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի: 2. Մրցույթի պայմաններում և կառուցապատման իրավունքի պայմանագրում ներառել հետևյալ պայմանները և պահանջները. 1) Տրամադրված հողամասը օգտագործել բացառապես իր նպատակային և գործառնական նշանակության դրույթներում, այն է <<Զբոսայգի>>: 2) Մրցույթի մասնակիցը պարտավոր է ներկայացնել <<ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐ>>, որը պետք է բխի բացառապես զբոսայգու զարգացման, արդիականացման նպատակներից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -12 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|