Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2021թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Կալինինի փողոց 4-րդ նրբ․ թիվ 14 հասցեից մինչև Սարալանջի փողոց 9-րդ նրբ․ թիվ 4 հասցեի ճանապարհահատվածի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին(հայտը կցվում է):
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան ներկայացնել 2021թ. Բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ:
3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար Դիլիջան համայնքի 2021թ. Բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: