|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 փետրվարի 2017 թվականի N 25 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 59/2 ՀԱՍՑԵԻ 504.6 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 11-007-0020-0011 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2016թ. դեկտեմբերի 27-ի թիվ 121 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 31-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել քաղ. Սոնյա Մելիքսեթյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոց թիվ 59/2 հասցեում գտնվող, 11-007-0020-0011 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի 504.6քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: 2. «Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|