Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանը և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի 1-ին նրբ. թիվ 12 հասցեի, իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող բնակելի տան սպասարկման 805.0 քմ հողամասին կից գտնվող /Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի/ 113.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 113.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 140346 /հարյուր քառասուն հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 140346 /հարյուր քառասուն հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: