|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 դեկտեմբերի 2020 թվականի N 171 |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող՝ ՀՀ օրենքի կիրառման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների պետության կողմից փոխհատուցվող գումարներ» հոդվածով հատկացվել է 1320000 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ Դիլիջան համայնքի բյուջեի «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող՝ ՀՀ օրենքի կիրառման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների պետության կողմից փոխհատուցվող գումարներ» եկամուտ սահմանել 1320000 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:
«01-01-01- Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «4267--Կենցաղային և հանրային սննդի նյութեր» ծախսային հոդվածին ավելացնել 1320000 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար) ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|