|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մայիսի 2019 թվականի N 79 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 82/1 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 30.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. հունվարի 30-ի թիվ 41-Ա որոշմամբ, քաղ. Մերուժան Սերվանտեսի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի ինքնակամ կառուցված 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07032019-11-0016/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի ինքնակամ կառուցված 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 30.5քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված շինությունը և վերջինիս սպասարկման 30.5 հողամասը քաղ. Մերուժան Թամրազյանին, համապատասխանաբար, 433440 դրամ և 16104 դրամ արժեքներով օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82/1 հասցեի 56.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի առևտրի սրահը և վերջինիս սպասարկման 30.5քմ հողամասը, համապատասխանաբար, 433440 դրամ և 16104 դրամ արժեքներով քաղ. Մերուժան Սերվանտեսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|