Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սիլվա Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 233 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 516.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Կամոյի փողոցի թիվ 233/1 հասցեի/ 513.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 513.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 233/1 հասցեի 513.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 637146 /վեց հարյուր երեսունյոթ հազար հարյուր քառասունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Սիլվա Մարտիրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 233/1 հասցեի 513.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 637146 /վեց հարյուր երեսունյոթ հազար հարյուր քառասունվեց/ դրամ արժեքով, քաղ. Սիլվա Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: