Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աշոտ Եղիշի Հախվերդյանի լիազ. անձ Սուսաննա Շամիրի Հախվերդյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 114/2ա հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 217.0քմ հողամասին կից գտնվող /Հակոբջանյան փողոցի թիվ 114/5 հասցեի/ 200.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 200.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 114/5 հասցեի 200.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 248400 /երկու հարյուր քառասունութ հազար չորս հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Աշոտ Հախվերդյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի թիվ 114/5 հասցեի 200.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 248400 /երկու հարյուր քառասունութ հազար չորս հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Աշոտ Հախվերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: